Տ.Բալայան. «Կարծում եմ՝ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է»
Նմանատիպ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է՝ Եվրոպական միությունը նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Նույն աղբյուրների համաձայն` նման բան Բաքվում ԵՄ դեսպանն ասել էր նաեւ շուրջ մեկ ամիս առաջ:
«Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում՝ թյուրիմացություն է: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան:
ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ մարտի 6-ին Բրյուսելում»,- մասնավորապես նշել է Տ.Բալայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում