Ադրբեջանում ռազմատենչ դաշինք են ստեղծել, որ պահանջում է ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարում
Նմանատիպ
Ադրբեջանի 16 հասարակական կազմակերպություններ ու գործիչներ դաշինք են ստեղծել: Վերջիններիս միավորում է այն գաղափարը, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծել պատերազմական ճանապարհով, տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դաշինքն իր գործունեությունը կենտրոնացնելու է հասարակության մեջ պատերազմական տրամադրություններն ուժեղացնելուն և Արցախի դեմ ռազմական գործողությունների սկիզբն արագացնելուն:
Այս ծայրահեղականները համոզված են, որ անթույլատրելի է խնդրի դիվանագիտական լուծումը, և որ միջազգային միջնորդների մասնակցությամբ ցանկացած բանակցություն անիմաստ է: Այդ իսկ պատճառով դաշինքն անհապաղ կոչ է անում դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Նշենք, որ միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գորխողություններից և կառուցողական բանակցություններ վարել: Սակայն ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմը չի պատրաստվում հետևել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում եռակողմ հանդիպումների ժամանակ իր իսկ տված խաղաղարար խոստումներին: Իսկ նմանատիպ ռազմատենչ կոչերը և կամայական քայլերը միևնույն է դատապարտված են ձախողման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում