«Արսենալը» խորվաթ 17-ամյա հրաշամանուկի համար առաջարկում է 7 մլն. եվրո
21/06/2013 14:43
Կարդացեք նաև
«Արսենալը» պատրաստ է 7 մլն. եվրո վճարել խորվաթ հրաշամանուկ Տին Էդվաժայի համար:
Զագրեբի «Դինամոն» արդեն մերժել է «Ռոմայի» առաջարկը, որը 17-ամյա պաշտպանի համար առաջարկում էր 6 մլն. եվրո: Խորվաթիայում այս պատանուն համարում են Լուկա Մոդրիչի ժամանակներից հետո երկրի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը: Բացի «զինագործներից», Էդվաժան հետաքրքրել է նաև «Յուվենտուսին» ու «Միլանին», հաղորդում է Vecernji.hr-ը:
Ֆուտբոլիստը «Դինամոյի» գլխավոր թիմում նորամուտը նշել է այս տարի ու արդեն հասցրել է անցկացնել 13 հանդիպում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում