Հակաիրանական քարոզչության դիմաց՝ Իրանի ԱԳՆ-ից Ադրբեջանին դրամաշնորհներ են տալիս
12/03/2012 13:33
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է Ադրբեջանի կառավարությանը 1 միլիոն երկու հարյուր հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել: Այդ հարցի առնչությամբ, ինչպես հաղորդում է Panorama.am-ը, իր վրդովմունքն է արտահայտել իրանական «Թաքնաբ» գործակալությունը:
Իրանական աղբյուրի հրապարակած հոդվածում քննադատվում է Իրանի ԱԳՆ-ի նման նախաձեռնությունը. «Այն պարագայում, երբ Ադրբեջանը վերջին 15 տարիների ընթացքում չի խուսափել հակաիրանական քաղաքականություն իրականացնելուց, ինչպիսիք են` անվտանգության ոլորտում Իսրայելի և Ադրբեջանի հակաիրանական ուղղվածությամբ համագործակցությունը, Իրանի տարածքային ամբողջականության դեմ գործող անջատողական խմբավորումների աջակցությունն ու ազատ գործունեության տրամադրումը, ադրբեջանական ԶԼՄ-ների և դասագրքերի կողմից պարբերաբար իրականացվող հակաիրանական քարոզչությունը, Իրանի ԱԳՆ-ն նմանատիպ խոշոր ծավալի աջակցություն է ցուցաբերում Բաքվի դիկտատորական ռեժիմին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Եզրափակելով թեման` հոդվածագիրն Իրանի Մեջլիսի պատգամավորներին, անվտանգության և վերահսկողական գործունեությամբ զբաղվող կառույցներին կոչ է անում հետամուտ լինել և պարզել, թե ո՞րն է Իրանի կողմից Բաքվի` հակաիրանական դիրքորոշում ունեցող կառավարությանը նմանատիպ դրամաշնորհի տրամադրման պատճառը: