«Բարսայի» մի քանի ֆուտբոլիստներ կարող են հայտնվել «Սելտայում»
26/06/2013 15:33
Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, «Սելտայի» նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խնդրել է ակումբին ձեռք բերել «Բարսելոնայի» 23-ամյա կիսապաշտպան Ջոնաթան Դոս Սանտոսին: Անձամբ խաղացողը դեռ որոշում չի կայացրել: Միևնույն ժամանակ, «Բարսելոնա Բ»-ի 19-ամյա խաղացող Ռաֆինյան, հնարավոր է, երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ 2016 թվականն ու վարձավճարով մեկ տարի անցկացնի «Սելտայում»:
Դոս Սանտոսն ավարտված մրցաշրջանում կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում անցկացրել է վեց հանդիպում: Ընդգծենք, որ «Սելյտայի» կազմն արդեն համալրել է «Բարսելոնայի» պաշտպան Անդրեու Ֆոնտասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում