Նեյմար. Ինձ համար պատիվ կլինի գրավել Կասիլյասի դարպասը

Նեյմար. Ինձ համար պատիվ կլինի գրավել Կասիլյասի դարպասը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն անդրադարձել է Իսպանիայի հետ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջիկա եզրափակչին:

-Միշտ հիացել եմ Իկեր Կասիլյասի խաղով: Նա այս պահին և առհասարակ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Ինձ համար մեծ պատիվ կլինի եզրափակչում գրավել նրա դարպասը: Այս պահին Իսպանիան աշխարհում լավագույն է, և ես վստահաբար չեմ կարող ասել, թե եզրափակչում մենք կհաղթենք:

Հետաքրքիր կլինի բախվել Իսպանիայի հավաքականի այն ֆուտբոլիստների հետ, ովքեր «Բարսելոնայում» իմ թիմակիցներն են լինելու,-Նեյմարի խոսքերը մեջբերված է As-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում