Պրանդելլի. Ավելի լավ ենք պատրաստված գալիք տարվա Աշխարհի առաջնությանը
30/06/2013 10:28

Նմանատիպ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին խոսել է Ուրուգվայի հետ կայանալիք խաղի մասին.
-Մեծ հարգանքով ենք մոտենում Ուրուգվային: Ես այս հավաքականի շատ ֆուտբոլիստների եմ մարզել ու գիտեմ, թե ինչ են զգում, երբ խաղում են հավաքականի կազմում:
Այս հավաքականը հիանալի հարձակում ունի: Հանդիպումը օգտակար կլինի մեզ, քանի որ փորձ ձեռք կբերենք` հազվադեպ ենք խաղում Հվ. Ամերիկայի հավաքականների հետ:
Հիմա մենք ավելի լավ ենք պատրաստված գալիք տարվա Աշխարհի առաջնությանը: Ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է պետք անել առավելագույն արդյունքի հասնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում