Շևչենկո. Անչելոտին ու «Ռեալը» ստեղծված են միմյանց համար

Շևչենկո. Անչելոտին ու «Ռեալը» ստեղծված են միմյանց համար

Կիևի «Դինամոյի» ու «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն վստահ է, որ Կառլո Անչելոտին հաջողությունների կհասնի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:

-Ես չգիտեմ, թե Ռոնալդուն ինչու է ցանկանում հեռանալ: Եթե դու գտնվում ես Մադրիդում, ապա պետք է ամեն ինչ անես’ այնտեղ մնալու համար:

Վստահ եմ’ Անչելոտին ու «Ռեալը» ստեղծված են միմյանց համար: Նա մադրիդցիներին ավելի ուժեղ թիմ կդարձնի: Վստահ եմ’ նա կկարողանա համոզել Ռոնալդուին մնալ թիմում,- ասել է Շևչենկոն:

Հիշեցնենք’ ուկրաինացի նախկին ֆուտբոլիստն ու Անչելոտին երկար տարիներ միասին աշխատել են «Միլանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում