Բուֆֆոն.Մարդիկ սովոր չեն իմ սխալվելուն
30/06/2013 18:49

Նմանատիպ
Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը բրազիլիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ դժվարությամբ է պահպանել Իտալիայի հավաքականի հիմնական դարպասապահի տեղը:
-Իտալիայի հավաքականի դարպասապահ լինելն աշխարհի բարդագույն գործն է: Եթե ես մի բան այն չեմ անում, ապա դրա մասին խոսում են 4 ամիս: Չնայած ես հասկանում եմ՝ եթե իմ սխալի մասին այդքան շատ են խոսակցությունները, ուրեմն մարդիկ սովոր չեն իմ սխալվելուն: Երբ ես ետ նայելով մտածում եմ իմ կարիերայի մասին, հասկանում եմ, որ իրոք դժվար է եղել այսքան երկար լինել համար առաջինը Իտալիայի հավաքականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում