Յուրա Մովսիսյան. «Դոնբաս-Արենան» ֆանտաստիկ մարզադաշտ է

Յուրա Մովսիսյան. «Դոնբաս-Արենան» ֆանտաստիկ մարզադաշտ է

Միացյալ մրցաշարում «Շախտյորի» հետ ոչ-ոքիից հետո, խաղից ստացած տպավորություններով է կիսվել «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

-Բավականին լավ հանդիպում էր, որի ժամանակ շատ հնարավորություններ եղան: Իհարկե, նման եղանակին բարդ էր խաղալ` գումարած մեր թիմում շատ էին փոփոխությունները` Կիևեում անցկացրած խաղի հետ համեմատած:

Ամեն դեպքում` տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին: Հաշվի առնելով, որ սա մեր երկրորդ խաղն է, ես այն դրական եմ գնահատում:

«Դոնբաս-Արենա՞ն…»: Այն պարզապես ֆանտաստիկ է: Մարզադաշտը, մթնոլորտը, դաշտը…սուպեր է: Այն Եվրոպայի լավագույն մարզադաշտերից մեկն է,-ասել է Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում