Հանրային դատից հետո Մաշտոցի պուրակի ակտիվիստներն անցել են նստացույցի
13/03/2012 16:56
Նմանատիպ
Մաշտոցի պուրակում իրադարձությունները շարունակում են ակտիվ զարգացում ունենալ: Այսօր կայացել է հանրային դատավարության առաջին նիստ, որի ժամանակ քննարկվել է տեղակայված կրպակների ապամոնտաժման հարցը:Պատասխանող կողմ հանդիսացող Քաղաքապետարանից ներկայացուցիչներ չեն եկել՝ չնայած այն փաստին, որ նախաձեռնության ակտիվիստները համապատասխան կարգով ծանուցում են ուղարկել վերջիններիս:
Դատական նիստին ակտիվիստները հերթական անգամ ներկայացրել են իրենց փաստարկները կրպակների անօրինական տեղակայման մասին:«Երդվյալ ատենակալների դատարանը» հանգել է նրան, որ կրպակների ճակատագրի մասինժյուրիի ու քաղաքացիների փաստարկների հիման վրա կազմված որոշումը կկայացվի մարտի 16-ին:
«Մարտի 15-ին կայանալու է կառավարության նիստ: Ակնկալում ենք, որ այս խնդրին անդրադարձ կկատարվի, իսկ եթե որևէ կերպ չարձագանքեն, մենք մեր որոշման մասին կբարձրաձայնենք` հրապարակելով վճիռը ու թող հանրությունը որոշի` ինչպես վարվենք կրպակների ու այգու բարեկարգման հետ»,- նշել է նիստը «նախագահող» իրավաբան, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը:
Նա նաև հայտարարել է, որ եթե իրենց պահանջը չկատարվի, ստիպված կլինեն իրենք ապամոնտաժել` պաշտպանելով իրենց հանրային իրավունքը:
Ակտիվիստները նաև շուրջօրյան նստացույց են հայտարարել մինչև մարտի 16-ը:
Քիչ առաջ «Facebook» սոցիալան ցանցում ակտիվիստներից մեկը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք այժմ վրան են տեղադրել նստացույցը սկսելու համար, որը, «ըստ ՀՀ Սահմաադրության կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք», սակայն հանդիպել են ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը.
«Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմինեերի թույլատվությունը ստանանք: Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին, որ չդիպչեն: Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել: Այգին լիքն է ոստիկաններով, նրանք գնալով շատանում են: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԳԱԼ ԱՅԳԻ… Ինչքան շատ լինենք, էնքան ավելի լավ…Ձեզ հետ տաք թեյ և սնունդ էլ բերեք եթե կարող եք…»,- կոչ են անում ակտիվիստները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում