«Hollywood Non-Stop». Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացնում է համերգային նոր ծրագիր

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մարտի  15-27-ը  Երևանի 8  բարձրագույն ուսումնական հաստատություններում հանդես կգան  «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով: Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամլո ծառայությունից:

Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Hollywood Non-Stop» խորագրով կներկայացնի  արդեն դասական համարվող «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» և այլ հոլիվուդյան  հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաև ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի և այլ հանրահայտ կոմպոզիտորների երկերը: Այս համատեղ ծրագիրն ունի մեկ նպատակհարուստ և հագեցած երաժշտությամբ  հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել և հաղորդակից դարձնել  ամերիկյան երաժշտարվեստին:

Այս առիթով մարտի 14-ին  ժամը 12-ին  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ  հարկի 301 սենյակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանում  Ամերիկայի Միացյալ Նահագների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի  ղեկավար`Քերին Ի. Ռոբլիի մամուլի ասուլիսը:

«Hollywood Non-Stop»խորագրով համերգաշարի առաջին համերգը տեղի կունենամարտի 15-ին ժամը 14:00-ին` Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում (2-րդ հարկ):

 Times.am-ը ներկայանցնում է նաև սպասվող համերգների ծրագիրն, ինչպես նաև համերգների վայրը և ժամը համապատասխան ցանկով:

Ծրագրում՝

Ջոն Վիլյամս – Երաժշտություն ‹‹Շինդլերի գրառումները›› կինոֆիլմից

Ջոն Վիլյամս – Երաժշտություն ‹‹Աստղային պատերազմներ›› կինոֆիլմից

Ջոն Վիլյամս – Երաժշտություն ‹‹Հարի Փոթեր›› կինոֆիլմից

Ջոն Վիլյամս – Երաժշտություն ‹‹Ջուրասիկ այգին›› կինոֆիլմից

Էնիո Մորիկոնե – Երաժշտություն ‹‹Առաքելություն›› կինոֆիլմից

Էնիո Մորիկոնե – Երաժշտություն ‹‹Մեկ անգամ Ամերիկայում›› կինոֆիլմից

Նինո Ռոտա – Երաժշտություն ‹‹Կնքահայրը›› կինոֆիլմից

Նինո Ռոտա – Երաժշտություն ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› կինոֆիլմից

Ջեյմս Հորներ – Երաժշտություն ‹‹Խիզախ սիրտը›› կինոֆիլմից

Հանս Ցիմմեր – Երաժշտություն ‹‹Կարիբյան ծովի ծովահենները›› կինոֆիլմից

Լեոնարդ Բերնսթայն – Երաժշտություն ‹‹Վեսթսայդյան պատմություն›› կինոֆիլմից

Հովարդ Շոր – Երաժշտություն ‹‹Մատանիների տիրակալը›› կինոֆիլմից

Լալո Շիֆրին – Երաժշտություն ‹‹Առաքելություն. չի կատարվել›› կինոֆիլմից

Մոնտի Նորման – Երաժշտություն ‹‹Մեռիր, բայց ոչ հիմա›› կինոֆիլմից

Գրեգ Քեմփ – Երաժշտություն ‹‹Շրեկ›› մուլտֆիլմից

Հենրի Մանցինի – Երաժշտություն ‹‹Նախաճաշ Տիֆանիի մոտ›› կինոֆիլմից

Ջորջ Գերշվին – Երաժշտություն ‹‹Ամերիկացին Փարիզում›› կինոֆիլմից

Ջորջ Գերշվին – Հատված ‹‹Կապույտ ռապսոդիա›› ստեղծագործությունից

Ջորջ Գերշվին – Հատվածներ ‹‹Պորգի և Բես›› օպերայից

 

1.  

Մարտի 15

ժամը 14:00

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի գլխավոր դահլիճ

2.  

Մարտի 16

ժամը 16:00

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ` գիտակրթական  միջազգային կենտրոն

3.  

Մարտի  19

ժամը15:00

Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ  /Ուսումնական  թատրոն/

4.  

Մարտի 20

ժամը 15:00

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

5.  

Մարտի22

ժամը 15:00

Երևանի Մխիթար Հերացուանվան պետական բժշկական համալսարան

6.  

Մարտի 23

ժամը14:30

Հայ-Ռուսական Սլավոնական համալսարան

7.  

Մարտի 26

ժամը 14:30

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական  համալսարան

8.  

Մարտի 27

ժամը 17:00

Հայաստանի ամերիկյան համալսարան

Հետևեք մեզ նաև Telegram-ում