Իսպանացի դպրոցականներն ու ուսանողներն ավելի շատ երկրպագում են «Բարսելոնային», քան «Ռեալին»

Իսպանացի դպրոցականներն ու ուսանողներն ավելի շատ երկրպագում են «Բարսելոնային», քան «Ռեալին»

Իսպանիայում կատարվել է հետազոտություն, որը ցույց է տվել’ «Բարսելոնան» համարվում է երիտասարդ քաղաքացիների շրջանում երկրի ամենասիրելի ակումբը:

Հարցումը կատարել է DYM ընկերությունը: Վերջինս եկել է այն եզրակացության, որ կատալոնական ակումբին դպրոցականներն ու ուսանողները, ովքեր չեն անցել 25 տարեկանի սահմանը, ավելի շատ են երկրպագում, քան Մադրիդի «Ռեալին»: Ամբողջ Իսպանիայում կատալոնացիներին համակրում է հարցվածների 31,9%-ը: Մադրիդյան ակումբի օգտին է տվել իր ձայնը 30,8%-ը:

Ըստ հետազոտության’ կանայք նախապատվություն չեն տվել իսպանական գրանդներից և ոչ մեկին: Պատասխանելով որևէ թիմի նկատմամբ հակակրանքի մասին հարցին’ հարցածների 44,7%-ը տվել է «Ռեալի» անունը, 37,8%-ը’ «Բարսելոնայի»: Հետազոտության արդյունքները հրապարակել է Mundo Deportivo-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում