Է.Դանիելյանը աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ավարտված Եվրոպայի կանանց առաջնության արդյունքներով նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր, հայտնում է «Armchess.am»-ը:
Առաջնության վերջին` 11-րդ տուրում Է.Դանիելյանը, միավորը կիսելով Մարի Սեբագի հետ, վաստակել է ընդհանուր առմանբ 7,5 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինան:
Աննա Հայրապետյանը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի, այս անգամ` Բուսրա Արիգի նկատմամբ և 5 միավորով գրավել 71-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը, ոչ-ոքի խաղալով Մարիա Մակրոպուլուի հետ, 5,5 միավորով զվաղեցրել է 55-րդ հորիզոնականը: Բաիրա Կովանովայի ու Սալոմե Մելիայի հետ պարտիաներում պարտություն կրած Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան վաստակել են 6-ական միավոր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 35-րդ և 38-րդ տեղերը:
Ռուսաստանի ներկայացուցիչ Նելլի Ալեքսանյանը պարտության է մատնել ադրբեջանցի Նարմին Սոյունլուին՝ 4,5 միավորով հայտնվելով 76-րդ հորիզոնականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում