«Ռեալի» հարձակվողը` «Տոտենհեմի» նշանառության տակ

«Ռեալի» հարձակվողը` «Տոտենհեմի» նշանառության տակ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հետաքրքրված է «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսի ծառայություններով, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Սա ինչ-որ չափով գոհացնում է «Արքայական» ակումբի մարզչական շտաբին, քանի որ կարող է նպաստել «շպորների» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի կայացմանը: Մադրիդցիները ուելսցու ծառայություններով հետաքրքրված են արդեն երկար ժամանակ, սակայն անգլիացիները նրան չեն շտապում բաց թողնել: Վիլլաշ-Բոաշը վերջերս կտրուկ կերպով նշեց, որ Բեյլը չի վաճառվում:

Ինչ վերաբերում է Խեսեին, ապա նա «Ռեալի» հետ պայմանագիր ունի մինչև 2014 թվականը, սակայն ֆուտբոլիստը կասկածում է այն երկարաձգելու նպատակահարմությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում