Մոուրինյո. Ցանկանում եմ «Չելսիի» երկրպագուներին երջանիկ դարձնել

Մոուրինյո. Ցանկանում եմ «Չելսիի» երկրպագուներին երջանիկ դարձնել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդգծել է, որ ցանկանում է լոնդոնյան ակումբի հետ տիտղոսներ նվաճել:

-Ես ցանկանում եմ «Չելսիի» երկրպագուներին երջանիկ դարձնել: Դրանում ինձ կօգնեն մեր արդյունքները, խաղաոճը, մտածելակերպն ու թիմի անհատական հատկանիշները:

Եթե ես սկսեմ արկածներ փնտրել ու գտնել ռիսկային որոշումներ’ ամեն ինչ այնպես չի գնա, ինչպես պետք է: Քանի անգամ եմ այստեղ ես խաղացել երեք պաշտպանո՞վ:

Ես հիշում եմ 2006 թվականին «Վեստ Հեմի» հետ խաղը: Մենք պարտվում էինք 0-1 հաշվով ու խաղի սկզբում Մանիշեի հեռացումից հետո 10 հոգով էինք մնացել: Բայց ես ռիսկի դիմեցի, քանի որ ցանկանում էի հաղթել 10 հոգով, ու մենք արեցինք դա’ 4-1,- հիշել է պորտուգալացին:

Հիշեցնենք’ 50-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբը մարզել է 2004-2007 թվականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում