Վիդալ. Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հաճելի է տեղափոխվել «Ռեալ»

Վիդալ. Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հաճելի է տեղափոխվել «Ռեալ»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է մամուլում շրջանառվող այն լուրերից, որոնց համաձայն’ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իր ծառայություններով: Հաղորդում է Sky Sports-ը:

-Ես «Յուվենտուսի» հետ պայմանագիր ունեմ: Այնպես որ, պետք է սպասենք, հետո կտեսնենք, թե ինչ կարող է լինել: Ուրախ եմ, որ «Ռեալի» նման մեծ ակումբները հետաքրքրված են ինձանով: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հաճելի է տեղափոխվել «Ռեալ», սակայն ես արդեն իսկ խաղում եմ մեծ ակումբում և ցանկանում եմ այստեղ երկար մնալ,-ասել է Վիդալը:

Հավելենք, որ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն’ «Յուվենտուսը» պատրաստվում է իր ֆուտբոլիստին նոր’ քառամյա, պայմանագիր առաջարկել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում