Էրիկսենը բանակցում է մի քանի ակումբների հետ
10/07/2013 11:43

Նմանատիպ
«Այաքսի» և Դանիայի հավաքականի տաղանդավոր ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկսենը մի քանի ակումբների միջև ընտրություն կատարելու հնարավորություն ունի: Հաղորդում է Sky Sports-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է եկող տարի, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն ֆունտ սթերլինգ:
Էրիկսենի գործակալ Մարտին Սխոոտսը հայտարարել է, որ իրենք բանակցություններ են վարում մի քանի ակումբների հետ: Իսկ մամուլում տարածված լուրերի համաձայն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մոնակոն», «Միլանը», «Տոտենհեմը»:
-Մենք բանակցում ենք կոնկրետ ակումբների հետ: Այս պահին դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս ամենը: Եթե Էրիկսենը հարմար տարբերակ չընտրի, կերկարաձգի պայմանագիրն «Այաքսի» հետ,-ասել է գործակալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում