Ո՞վ է ավելի լավ տիրապետում հասարակական վայրում վրան տեղադրելու մասին օրենքին. ՄԻՊ-ը, թե՞ Ոստիկանությունը

Երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունն իր պարզաբանումներն է ներկայացրել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան:
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով:
Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տևական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել և խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:
Մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:
Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են  ամբողջ ծավալով»:

Միջադեպի հետ կապված իր մտահոգությունն է արտահայտել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հետաքրքրական է, որ ՄԻՊ-ի համոզմամբ ցուցարարները կարող են մեկ վրան ունենալ: Եվ հենց այդ իրավունքի վերականգնման պահանջով էլ պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որը Times.am-ը կրկին ներկայացնում է ամբողջությամբ.

«Մեր աշխատակազմի արագ արձագանքման ծառայության իրավապաշտպանները վերջին օրերին մի քանի անգամ այցելել են Մաշտոցի պուրակ՝ վրանի տեղադրման համար ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ստեղծված ոչ իրավաչափ խոչընդոտները վերացնելու նպատակով: Մեր իրավապաշտպանների բազմակի միջամտության արդյունքում տեղադրվել է մեկ վրան, որը մարտի14-ի ուշ երեկոյան ոստիկանների կողմից ապամոնտաժվել է:

Դեռևս2011թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում անհրաժեշտ վրանի տեղադրման վերաբերյալ հանդեսեմ եկելհայտարարությամբ:Այդ հայտարարության հիմնական իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև Մաշտոցի պուրակումոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների մեկ վրանի ապամոնտաժման գործողություններին: Հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝հանրությանը և հատկապես ոստիկանությանը մեկ տարի անց կրկին հայտնում եմ,  որ անձանցկողմից մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրաններիտեղադրումը:

  Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից,առողջության պահպանման իրավունքի ապահովմանպետության համապատասխան պոզիտիվ պար­տա­վո­րու­թյուն­ներից,  ինչպես նաև այն հանգամանքից,որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հավաք անցկացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:

Ավելին, հավաքներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են«Հավաքների ազատության մասին»ՀՀ օրենքով, որտեղամրագրված է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին ոստիկանության կողմից աջակցություն ցուցաբերելու պարտականություն նախատեսող դրույթը:

Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից,ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով՝կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում