Պերես. «Ռեալը» աղմկահարույց տրանսֆերներ է պատրաստում

Պերես. «Ռեալը» աղմկահարույց տրանսֆերներ է պատրաստում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է, որ նորեկ Ասյեր Իլիյարամենդին ձեռք է բերվել որպես Խաբի Ալոնսոյի փոխարինող, ինչպես նաև նշել, որ «Արքայական» ակումբը դեռ չի ավարտել իր գործունեությունը տրանսֆերային շուկայում:

-Իլիյարամենդին Խաբի Ալոնսոյի փոխարինողը չէ: Նա շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ մի քանի դիրքերում: Անչելոտին նրա մեջ հսկայական պոտենցիալ է տեսնում:

Իլիյարամենդիի, Իսկոյի ու Կարվախալի տրանսֆերները’ քայլեր են, որոնք մեզ բազմաթիվ հաղթանակներ ու մեծ տիտղոսներ կբերեն: Մենք աղմկահարույց տրանսֆերներ ենք նախատեսում, որոնք բնորոշ են մեր ակումբին, սակայն առայժմ ընթանում են բանակցություններ, և ես չեմ կարող ասել ավելին:

Կարո՞ղ էինք մենք գնել Ֆալկաոյին. նա մոլորակի լավագույն հարձակվողներից մեկն է, բայց այժմ դրա մասին խոսելու ժամանակը չէ,- ասել է Պերեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում