ԱՄՆ Պետդեպարտամենտ. ԼՂ հակամարտությունը ռազամական լուծում չունի

ԱՄՆ Պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան նախորդ օրը ճեպազրույցի ժամանակ տրված այն հարցին, թե որն է ԱՄՆ արձագանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունների առնչությամբ:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում կողմերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և խաղաղ կարգավորմանն օժանդակելու գործում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազամական լուծում չունի: Մենք կոչ ենք անում կողմերին իրենց ազգաբնակչությանը պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության՝ միաժամանակ զերծ մնալով սադրիչ հռետորաբանությունից կամ գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում