Պելլեգրինին «Ման. Սիթիում» մեկնարկեց պարտությամբ

Պելլեգրինին «Ման. Սիթիում» մեկնարկեց պարտությամբ

Այսօր «Մանչեսթեր Սիթին» ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հարավային Աֆրիկայում մրցեց «Սուպերսպորտ Յունայթեդ» թիմի հետ: Այս հանդիպումը «քաղաքայինների» համար առաջինն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիի գլխավորությամբ:

Անգլիական թիմը պարտություն է կրել 0:2 հաշվով: Գոլերը գրանցվել են 56-րդ և 81-րդ րոպեներին. Նյանգի և Կերմիտ Էրասմուսի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում