Ֆալկաո. «Մոնակոյի» ծրագրերը շատ են հետաքրքրել ինձ

Ֆալկաո. «Մոնակոյի» ծրագրերը շատ են հետաքրքրել ինձ

«Մոնակոյի» նորեկ Ռադամել Ֆալկաոն նշել է, որ Ֆրանսիա է տեղափոխվել ոչ գումարի պատճառով:

-Այստեղ ես անմիջապես զգացի ակումբի ղեկավարների լրջությունը: Ինձ ու գործակալիս հետ բանակցություններ են վարել լուրջ մարդիկ, ինչը ֆուտբոլում ոչ հաճախ է պատահում: Ինձ միանգամից պատմեցին այն մասին, թե ինչպես է կառուցվելու նոր թիմը, ինչին է հավակնելու, ու որն է իմ դերն այնտեղ: Ծրագրերը շատ հետաքրքրեցին ինձ,- կոլումբիացու խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում