Ժուլիո Սեզարը շուտով կդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ

Ժուլիո Սեզարը շուտով կդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ

«ՔՊՌ»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարի գործակալ Ժոզիաս Կարդոզոն հաստատել է, որ իր հաճախորդը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:

-Դեռ ամեն ինչ որոշված չէ, սակայն մեծ հավանականություն կա, որ նա կմիանա «Նապոլիին»: Մնացել է, որ խաղացողն ու ակումբը համաձայնեցնեն մի քանի մանրամասներ:

Հայտնի չէ, թե կոնկրետ երբ կստորագրվի պայմանագիրը: Հնարավոր է’ այսօր, կամ մի քանի օր անց: Որոշ հետաքրքրվողներ եղել են Իսպանիայից, սակայն կոնկրետ առաջարկներ են կատարել միայն երկու ակումբներ’ «Նապոլին» ու «Արսենալը»,- ասել է գործակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում