ԵԱՀԿ Ժողովրդվարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների առաջին խումբը պատրաստվում է Հայաստան ժամանել առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից կդիտարկվեն 24 կարճաժամկետ և 250 երկարաժամկետ դիտորդների կողմից: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ուղարկել է Հայաստանի կառավարությունը:
Ակնկալվում է, որ հայաստանյան ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև Եվրոպական խորհրդարանի դիտորդները: