Արյունահեղությունը մեր օգտին է լինելու

Դժվար է, սակայն, հասկանալ, թե այդ ինչպես եղավ որ նորաստեղծ մի պետություն 20 տարիների ընթացքում կարողացավ է այդքան արագորեն «մոռանալ» իր այսպես կոչված հանրապետության (այսօր բացի «հայկական ագրեսորներից» շատերն են սկսել արևմուտքում Ադրբեջանին անվանել բռնապետություն, սուլթանաթ, ռեժիմ և այլն) ստեղծման առաջին արյունոտ քայլերը: Դրանք վերհիշելու կամ ավելի ճիշտ վերաշարադրելու համար պաշտոնական Բաքուն այսօր օգնության է կանչում միջազգային իրավագետների, իրավաբանական, նավթային, լոբբիստական ընկերությունների ու նրանց շռայլորեն վարձատրում, որպեսզի ասենք մի շարք մայրաքաղաքների ավտոբուսների կանգառներում փակցվեն «Խոջալուի ողբերգություն» «Խոջալու.com» գովազդային ցուցանակները: Ի դեպ, նշենք որ խոսքը գնում է Նյու Յորքում, Վաշինգտնում, եվրոպական այլ քաղաքներում բավականին թանկ քարոզչական ակցիաների մասին. «փողին մուննաթ» ինչպես ասում են աշխարհի արևելյան մասում:
Ամեն ինչ շատ պարզ է և սխեմատիկ. Եվ ասյպես. Ադրբեջանի բարեկամ լոբբիստներն Ալիևին գրավոր կներկայացնեն թե իր հայրիկի հիմնադրամից հատկացումներն ինչպես են տնօրինել, իսկ Ալիևը, կներեք բառիս համար «հաշվետվություն» կտա ադրբեջանցի ժողովրդին ու կասի, որ Խոջալույում զոհ դարձած մեր սիրելի հայրենակիցների հիշատակը վառ պահելու համար հորս հիմնադրամից վերջին 10-15 տարիներին մեծ գումարներ ենք տրամադրել…. երբեմն էլ, իհարկե կարիք է եղել ասենք մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոնի անշարշ գույք առնել հիմնադրամի անունը կրող խեղճ ու կրակ Ալևների համար:
Այս մասին աշխարհի արևմտյան մասում, ու նորից չգիտես ինչու Նյու Յորքում ու Վաշինգտոնում Ալիևի վարչակազմի մասին ժամանակ առ ժամանակ տպագրվում են քննադատական հոդվածներ կամ ցուցադրվուն են մերկացնող ֆիլմեր, կարծես նախազգուշացնելով, որ հարգելիս կոռումպացված և բևեռացված հասարակությունով երկար ճանապարհ չես կարող անցնել, և գերադասելի է այդ և մյուս բոլոր հիմնադրամի գումարներն  ամբողջությամբ ուղղել ասենք փախստականների կամ ներքին տեղաշարժված բնակչության սոցիալական հիմնախնդիրները լուծելու համար, քանի որ ավտոբուսի կանգառներում մի քանի ամերիկացիներին սուտ հրամցնելու փոխարեն կարելի է հազարավոր արդբեջանցի երեխաների կրթական խնդիրները լուծել: Չնայած ինչի մասին է խոսքը, որքան անգրագետ ու թշվառ լինի հասարակությունն այդքան հեշտ է խոջալուներ հրամցնելը, կամ լո լո կարդալը թե ժողովուրդ այսօր ժամանակը չէ փողոցներ դուր գալ ու ժողովրդավարություն պահանջել մեզ մորթում, ահաբեկում են հայերը, կամ ասենք հիմա ժամանակը չէ մարդու իրավունքների մասին խոսելը քանի դեռ վայրագ հարևանը ծրագրում է հարձակում, և այդպես շարունակ մինչև փոքրիկ Այլիևը մեծանա ու միգուցե այդ ժամանակվա սահմանդրությամբ երկիրն արդեն հռչակված լինի ասենք Հյուսիսային Ադրբեջանի Սուլթանաթ: Լավ տարբերակ է,  ընտանիքը գոհ է, ժողովուրդը նույնպես, սակայն մի բան է պակասելու կամ ավելի ճիշտ տանջելու բոլորին և առաջին հերթին Ալիևին, թե այդ ինչպես եղավ, որ ասենք Նյու Յորքի կամ Վաշինգտոնի բնակիչները չեն հավատում, որ Խոջալուն հայերն են արել և ոչ ադրբեջանցիները, չնայած որ այդքան գումարներ ծախսեց պապիկիս հիմնադրամն ու 40 տարի անց միևնույն է բոլոր հիշում են այս հրեշավոր միտքն առ այն որ Խոջալուի դեպքերի «մեղավորը նաև Ադրբեջանի նախկին  ղեկավարությունն է»: «Արյունահեղությունը մեր  օգտին է լինելու: Մեզ պետք չէ միջամտել դեպքերի ընթացքին»: Հեյդար Ալիև, 1992թ. ապրիլ, «Բիլիք-Դունյասը» գործակալություն:



Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ, քաղաքագետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում