Մոուրինյո. Աշխատել եմ հզոր ակումբների հետ, բայց երազել եմ վերադառնալ «Չելսի»
19/07/2013 16:48
Նմանատիպ
«Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին անդրադարձել է Պրեմիեր լիգա վերադառնալու իր որոշմանը:
-«Չելսին» եղել է և կմնա ինձ համար միակ ակումբն Անգլիայում, դրա համար իմաստ չեմ գտնում խոսելու այլ թիմերի մասին: Այո, ես ֆանտաստիկ մրցաշրջաններ եմ անցկացրել Իտալիայում և Իսպանիայում, աշխատել եմ երկու հզոր ակումբների’ «Ինտերի» և «Ռեալի» հետ, բայց միշտ երազել եմ «Չելսի» վերադառնալ: Երջանիկ եմ, որ կրկին այստեղ եմ,-ասել է պորտուգալացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում