Ր.Հովհաննիսյանը Գ.Վեսթերվելլեի հետ քննարկել է ներքաղաքական մարտահրավերները

Այսօրտեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի հանդիպումըորին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ:

«Ժառանգության» մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: Հանդիպմանը ներկա էր նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում