ՀՀԿ համամասնական ցուցակը կհրապարակվի կիրակի երեկոյան

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին ասել է , որ նիստի ընթացքում քննարկվել է կուսակցության համամասնական ցուցակը:

Ըստ Շարամազանովի, կուսակցությունը իր համամասնական ցուցակը կհրապարակի կիրակի երեկոյան:  Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում