Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 350 անգամ

Մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածումարցախաադրբեջանականհակամարտ զորքերիսահմանին հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:  

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և քարոզչության բաժնից, հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց  և  մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում