Գերմանիայի նոր նախագահ է ընտրվել Յ.Գաուկը
Նմանատիպ
Երեկ Գերմանիայի Դաշնային ժողովը երկրի նոր նախագահ է ընտրել 72-ամյա իրավապաշտպան Յոակիմ Գաուկին: Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գաուկն ընտրվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ. նրա օգտին են քվեարկել 991 պատվիրակներ:
Գաուկի մոտակա մրցակից նացիստների նախկին հետևորդ և լրագրող Բեատա Կլարսֆելդը ստացել է ընդամենը 126 պատվիրակի կողմ ձայները:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը հայրարարեց իր հրաժարականի մասին փետրվարի 17-ին: Նրան մեղադրում էին մի շարք կոռուպցիոն սկանդալային գործարքներին մասնակցություն ունենալու մեջ:
Լքելով պաշտոնը՝ Ք.Վուլֆը նշել է, որ ինքը կորցրել է գերմանացիների վստահությունը, և որ այսուհետ անհնար է դարձել, որ ինքը շարունակի իր գործունեությունը՝ ազգի բարոյական կողմնացույց ծառայելը: «Այդ պատճառով ինձ համար այլև անհնար է նախագահի պաշտոնի ղեկավարումը»,- ասել է Գերմանիայի նախկին նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում