Նախագահը շնորհավորել է Ս.Համբարձումյանի 90-ամյակը

Մարտի 17-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանի հետ:
Երկրի ղեկավարի մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ Ս.Սարգսյանը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին ծննդյան 90-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում