8 հայկական զբոսաշրջային ընկերություններ կներկայանան «MITT 2012» միջազգային ցուցահանդեսին

Սույն թվականի մարտի 21-ից 24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, Հայաստանը ներկայացնելու է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ՝ այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և նախատեսվում է, որ այս տարի «MITT» ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 3000 ընկերություններ և շուրջ 80 հազար այցելուներ աշխարհի 185 երկրներից:

Հայաստանն առաջատար այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ և նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ պոտենցիալը:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան հետ համագործակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում