Երևանում կկայանա «Ասորիների ցեղասպանությունը և դրա հետևանքները ժամանակակից աշխարհում» թեմայով գիտաժողով
Նմանատիպ
2012 թ.-ի ապրիլի 23-24-ը Երևանում կկայանա Միջազգային գիտաժողով «Ասորիների ցեղասպանությունը (1914-1923) և դրա հետևանքները ժամանակակից աշխարհում» թեմայով: Այս մասին հաղորդում է «Stopxenophobia.org» կայքը:
Գիտաժողովի կազմակերպիչներն են «Ասորեստան» համաշխարհային մշակութային և գիտա-հետազոտական կենտրոնը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:
Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին հրավիրում են մասնակցելու գիտաժողովին: Հայաստան ժամանելու համար թույլտվություն ստանալու անհրաժեշտության դեպքում կարելի է կապնվել կազմակերպիչների հետ հետևյալ կոնտակտներով՝ usrcc.assyria@yahoo.com, usrcc.assyria@gmail.com, bet_nahrain@land.ru, (+374) 91 432961, (+7) 929 9180080: Մասնակցության հետ կապված այլ մանրամասներ կարող եք գտնել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում