ԱԺ-ն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը

Այսօր Ազգային Ժողովում քվեարկության է դրվել կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Այն ընդունվել է 68 կողմ, 0 «դեմ» և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախքան քվեարկության սկիզբը՝«Հայ հեղափոխական դաշնակցություն»խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը  20րոպե ընդմիջում խնդրել՝ նշելով,որ արտակարգ իրավիճակների համար պետք է ոչ թե պաշտպանական միջոցներն օգտագործվեն,ինչպես օրենքի նախագծում է,այլ պետք է լինի հատուկ ստորաբաժանում,որն ի վիճակի կլինի գործել նման դեպքերում: 

Այնուհետև քվեարկությանը հրաժարվել են մասնակցել ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները:«Ժառանգության»անդամ Արմեն Մարտիրոսյանը շեշտել է,որայդ օրենքի ընդունումնանընդունելի է,ուստի իրենց խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը. «Ընդունեք դա որպես քաղաքական դիրքորոշում»: 

Այսօր ԱԺ-ում էր նաևՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանըով քվեարկությունից անմիջապես հետո հեռացել է նիստերի դահլիճից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում