Վալդեսը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»

Վալդեսը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»: Այս մասին տեղեկացնում է La Nazione-ն:

«Ֆիորենտինայի» ղեկավարությունը դեռևս պաշտոնական առաջարկություն չի արել, սակայն հավանական տեղափոխությանը կարող է խոչընդոտել միայն Վալդեսի աշխատավարձը. իսպանացին կատալոնական ակումբում ստանում է ամսեկան 550 հազար եվրո, իսկ «մանուշակների» ղեկավարությունն այդքան միջոցներ չունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում