Նասրին ներողություն է խնդրել 2012 թվականի պահվածքի համար
12/08/2013 21:58

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին, ով երկարատև ընդմիջումից հետո կրկին հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, ներողություն է խնդրել 2012 թվականի Եվրոպայի առաջնության Իսպանիայի հետ խաղից հետո տեղի ունեցած համար:
Հիշեցնենք, որ 0:2 հաշվով կրած պարտությունից հետո, Նասրին վիրավորական արտահայտություններ էր ուղղել խաղը լուսաբանող լրագրողներից մեկի հասցեին: Նման պահվածքի համար Նասրին երկար ժամանակ չէր հրավիրվում հավաքական:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել պահվածքիս համար: Այն ժամանակ ես ոչ պրոֆեսիոնալ դրսևորեցի ինձ: Նման սխալներ այլևս երբեք թույլ չեմ տա: Ինձ վերջապես երկրորդ հնարավորությունը տրվեց»,-ասել է ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականն օգոստոսի 14-ին ընկերական հանդիպում է անցկացնելու բելգիացիների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում