«Ռեալ». Պեպեն չի վաճառվում
15/08/2013 18:29

Նմանատիպ
«Ռեալի» ղեկավարությունը ոչ մի դեպքում չի պատրաստվում վաճառել Պեպեին «Մանչեսթեր Սիթիին» կամ այլ ակումբի, հաղորդում է Marca-ն:
«Արքայական» ակումբը ցանկություն չունի անգամ քննարկելու պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ ստացած պաշտոնական առաջարկները, քանի որ Պեպեի վաճառքի դեպքում կադրային խնդիրների է բախվելու: Հիշեցնենք, որ այս պահին պաշտպան Ռաֆայել Վարանը շարունակում է ապաքինվել վիրահատությունից հետո և բաց է թողնելու Լա լիգայի առաջին տուրերի խաղերը:
Նշենք նաև, որ նախորդ մրցաշրջանում Պեպեն մասնակցել է Իսպանիայի առաջնության 28 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում