Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Կորեա և Սինգապուր
24/03/2012 14:02
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն:
Ինչպես հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից, Ս.Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին:
Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում