Մեկ շաբաթում հայկական դիրքերի ուղղությամբ շուրջ 1500 կրակոց է արձակվել
24/03/2012 15:18
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում