Սենսացիա. Նախկին վարչապետը Լևոն Տեր-Պետրոսյանին երկիրը կործանելու մեղադրանք է ներկայացնում

Օրերս Youtube-ում մի քարոզչական տեսահոլովակ հայտնվեց, հավանաբար ՀԱԿի համակիրների նկարահանած, որտեղ ինչոր անդեմ «ստվերներ», իբր խոսելով ներկա իշխանություններին ձայն տալու մասին, իրականում հակաՀՀԿ քարոզչությունն էին վարում։ Շատ շուտով հայտնվեց նույն պատկերով, բայց փոխված ձայնագրությամբ պատասխան հոլովակը, ուր նույն ստվերներն արդեն հեգնում էին ՀԱԿին։

Օրինակ՝ ստվերներից մեկն ասում է. «Ես ընտրելու եմ լևոնականներին, որովհետև մեր Հրանտ Բագրատյանի օրոք Հայաստանն աննախադեպ տնտեսական վերելք է ապրել»: Անդեմ ու անանուն «ստվերի» այդ արտահայտությունն այնքան է հուզել Հրանտ Բագրատյանին, որ վերջինս հանդես է եկել մի երկար պատասխանով, ուր լրջորեն փորձել է ապացուցել իր լավ ու հմուտ վարչապետ լինելը

Սակայն միաժամանակ դասական «Ֆրեյդյան սայթաքում» է արել՝ փաստորեն մեղադրելով իր առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանին երկիրը կործանման տանելու համար։ Խոսելով իր փոխվարչապետ եղած ժամանակների մասին, Բագրատյանն ասում է. «Ինձ էլ չասեք, թե այդ ընթացքում, Բագրատյան, դու ի՞նչ էիր անում։ Հանրապետության նախագահին դիմում դիմումի հետևից էի գրում, որ ինձ ազատի աշխատանքից ու ես երկրի կործանման մասնակիցը չլինեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում