Բ.Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը նշել է, որ  նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարեւոր նախապայմաններից մեկը, հաղորդում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում