Ադրբեջանից զինծառայողները վիավորվել են ավտովթարում

Ադրբեջանում խոշոր ավտովթարի հետևանքով երեք զինծառայող վիրավորվել են:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բաքու-Ղազախ մայրուղու վրա: Արդյունքում՝ 3 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եվլախի շրջանային հիվանդանոց:

Տեղեկատվության համաձայն՝ վթարի հետևանքով վիրավորվել են ադրբեջանական N զորամասի սպաներ՝ Էմին Աբբասովը (1988), Խաֆիզ Իսմայիլովը (1987) և շարքային՝ Ազիզ Քերիմովը: Բախումը տեղի է ունեցել «ՎԱԶ 2109», «ՎԱԶ 2107» և «ԿԻԱ» մակնիշների ավտոմեքենաների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում