Գերմանիայի հայկական համայնքում հարգել են Սումգայիթյան և այլ ջարդերի զոհերի հիշատակը
Նմանատիպ
Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի հայկական համայնքը «Արցախի Եվրոպական Կենտրոն», «Մարալ», ինչպես նաև Հայ-գերմանական մշակութային կազմակերպությունների աջակցությամբ Շտուտգարտ քաղաքի կենտրոնական եկեղեցիներից մեկում ս.թ. մարտի 23-ին կազմակերպեց Սումգայիթում և
ադրբեջանական այլ քաղաքներում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերի
զոհերի հիշատակիննվիրվածմիջոցառում:
Ինչպես հաղորդում է «Արցախի Եվրոպական Կենտրոն» հկ-ն, սգոերեկոյին բացման խոսքով հանդես եկավ Բադեն Վյուրտեմբերգի հայկական համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանան՝ այնուհետև իրականացնելովզոհերի հոգեհանգստի պատարագ:
Ադրբեջանում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերի և ադրբեջանական իշխանությունների այլ վայրագությունների, ինչպես նաև միջազգային հանրության կողմից մարդկության դեմ ուղղված ադրբեջանական կառավարության կատած հանցագործությունները պատշաճ չդատապարտելու հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ելույթով հանդես եկավ Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Շքեղ համերգով երեկոն շարունակեց Հայաստանի Հանրապետության Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի և Մադրիդի Թագավորական կոնսերվատորիայի շրջանավարտ, Մանհեթենի երաժշտական դպրոցի մագիստրոս դաշնակահար Սոֆիա Մելիքյանը: