Ոստիկանությունը ներկայացնում է այն կայքերը, որտեղ ընտրողները կարող են ստուգել իրենց տվյալները
28/03/2012 12:38
Նմանատիպ
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ոստիկանությունը հանդես է եկել ընտրողներին ուղղված հայտարարությամբ, որում մասնավորապես, նշվում է.
«Ընտրողների ցուցակում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու համար կարող եք այցելել www.elections.am և www.police.am համացանցային կայքեր, ինչպես նաև տեղամասային կենտրոններ:
Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև մայիսի 1-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:
Հարցեր առաջանալու դեպքում զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում