14.1 C
Yerevan

Թիվ 10 ընտրատարածքում մերժվել է Խ.Սուքիասյանի թեկնածությունը. Որոշումը կբողոքարկվի

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր...

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Երևանի Կենտրոնի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրական հանձնաժողովի հերթական նիստում ձայների մեծամասնությամբ որոշվել է մերժել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: 
Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը որոշումը հիմնավորել է նրանով, որ Խ.Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը «թերի են կամ կեղծված»:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը բաց նամակ էր հղել ԸԸՀ-ին՝ խնդրելով արագացնել իր գրանցման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում քարոզարշավի հետ կապված խնդիրներ կան:
Խ.Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել այս որոշումը վարչական դատարանում. «Մենք վճռական ենք և պատրաստվում ենք դիմել Վարչական դատարան, եթե Հայաստանի դատական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք մինչև եվրոպական դատարան»:
Փաստաբանը նաև հայտնել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում հայցադիմումը կպատրաստվի և իրենք գործի կանցնեն:

spot_imgspot_img