Հայաստանը ներկայացվել է «Մշակույթների տոնահանդես» միջոցառմանը Օտտավայում
29/03/2012 14:23
Նմանատիպ
Մարտի 26-ին Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների եւ Տեխնոլոգիայի Քոլլեջում կայացավ «Մշակույթների տոնահանդես» ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ եւ Օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը:
Բացի Հայաստանից տարածաշրջանը ներկայացված էր միայն Իրանի դեսպանության կողմից, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Տաղավարում ցուցադրվեցին հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ: Հայկական տարազներով հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեսներ: Ավարտին ցուցադրվեց տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին: Տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց բազմաթիվ այցելուների մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում