Քաջարան. մոռացված թեմա
29/03/2012 16:57
Նմանատիպ
Մի քանի ամիս առաջ հայկական մամուլում ամենաքննարկվող թեման Քաջարանն էր ու գյուղի տարածքի հնարավոր շահագործումը: Ըստ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը՝ դառնալով արդյունաբերական, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության:
Պետության կարիքների համար օտարված տարածքից 27 հա պատկանում է Քաջարան գյուղին: Այս տարածքը վարձակալությամբ տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին` հանքանյութ արդյունահանելու համար: Գյուղացիները, գյուղի արդեն նախկին գյուղապետը պայքարում էին այս որոշման դեմ` հայտարարելով, որ տարածքի նման շահագործումը խիստ վտանգավոր կլինի տեղի բնակիչների առոջղության եւ կյանքի համար:
Ըստ տեղացիների` հանքի շահագործման դեպքում նրանք ստիպված էին լինելու լքելու սահմանամերձ գյուղը: Մի խումբ երիտասարդ բնապահպաններ պայքարի թեժ օրերին այցելեցին գյուղ կամ էլ իրենց այցելությամբ թեժացրին պայքարը: Նրանք հանդիպեցին Քաջարանի գյուղապետին, ով հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում եւ պիտի պաշտպանի իր գյուղը ապօրինի շահագործումից: Բնապահպանները հանդիպեցին նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն նրանց միջեւ տեղի ունեցած քննարկում-բանակցությունն այդպես էլ արդյունք չունեցավ:
Վերջին մի ամսից մի քիչ շատ ժամանակահատվածում հայոց բնապահպան-ակտիվիստները զբաղված եմ Մաշտոցի պուրակում: Նրանք պաշտպանում էին պուրակը կառուցապատումից, այժմ, երբ կրպակներն արդեն ամրակցված են, պահանջում են ապամոնտաժել դրանք, պուրակում զանազան հանրային միջոցառումներ են կազմակերպում: Հայաստանյան մամուլը հիմնականում կենտրոնացած է նախընտրական համամասնական-մեծամասնական ցուցակների, պատգամավորության թեկնածուների, քարոզարշավների, մի խոսքով, ընտրությունների վրա:
Քաջարանի մասին մոռացվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում