«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան այս տարի կկայանա մարտի 31-ին
Նմանատիպ
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հերթական անգամ կազմակերպում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում: Այս ակցիան տեղի կունենա ամբողջ աշխարհում 2012թ. մարտի 31-ին՝ ժ. 20:30-ից 21:30-ը (տեղական ժամանակով):
«Մոլորակի ժամ»-ի նպատակն է միավորել հասարակությանը և բիզնեսի աշխարհին, կառավարություններին և համայնքներին՝ 1 ժամով անջատելու լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:
Այս տարի ակցիային միանում են նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ինչպես նաև Վանաձոր և Կապան քաղաքները: Հայաստանի քաղաքներում նույնպես 1 ժամով անջատվելու են խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների և օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, պողոտաների ու փողոցների լուսավորությունը:
«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել են իրենց լույսերը: Հիմնական նպատակը եղել է միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Գնալով այս ակցիան ձեռք բերեց մեծ հեղինակություն՝ ապահովելով ավելի քան 1 մլրդ բնակչության մասնակցությունը ողջ աշխարհում:
Անցյալ տարի «Մոլորակի ժամին» մասնակցել է ավելի քան 5200 քաղաք 135 երկրում, որոնց թվում էր 89 մայրաքաղաք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում