Արման Մուշեղյան. «Եկեք հարգենք միմյանց»
Նմանատիպ
Իշխանությունն ըստ ժողովրդի
Իշխանության մասին հայերը սխալ պատկերացում ունեն: Նախ ժողովրդավարության և ժողովրդի իշխանույթան մասին: Ժողովրդի իշխանություն չի նշանակաում, որ այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի նախագահ է, վարչապետ, նախարար, ոստիկանապետ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Ժողովրդի իշխանության իրականացման հատուկ ժամանակ կա և ձև: Դա ընտրություններն են: Ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ընտրության միջոցով: Երբ դու հրաժարվում ես իրականացնել քո իշխանությունը, ուրիշին ես թույլ տալիս որոշել քո փոխարեն կամ վաճառում ես քո իրավունքը, ապա պետք չէ զարմանալ, որ քո վիճակըգնալով վատանում է, պետք չէ դժգոհել, որ վատ է, ոչ էլ իրավունք ունես պահանջելու, քանի որ արդեն հրաժարվել ես այդ իրավունքից: Իսկ եթե կատարել ես քո ընտրությունը, բայց իշխանության եկել է այլ ուժ, ապա ամեն ինչ կորած չէ: Այն ուժը, ում դու ընտրել ես, կկատարի իր պարտքը և հանդես կգա ի շահ քեզ, ի շահ իր ընտրողների: Եթե քո ընտրած ուժը չի կատարում իր պարտքը, իր խոստումները, ապա հիշեցրու նրան, իսկ երբ իշխանությունը չի կատարում իր պարտքը, իր խոստումները, ապա նրան էլ հիշեցրու դրա մասին, դրա քաղաքակիրթ ձևերը կան: Հիշեցնելու ամենալավ ձևը դա ընտրությունն է, երբ գնում և մերժում ես այն ուժին, որը վերջին հինգտարում մերժել է քեզ, իսկ այժմ էլ փորձում է հիմարեցնել քեզ, կարծելով, որ հիշողությունդ շատ կարճ է:
Ընտրիր այն ուժին, որը եղել է քո կողքին անկախ ամեն ինչից և շարունակում է մնալ, դարձյալ անկախ ամեն ինչից:
Իշխանությունն ըստ պետական պաշտոնյայի
Այս մարդիկ էլ են ժողովրդի միջից և ամեն օր շփվում են նրանց հետ: Պաշտոնյան շարքային քաղաքացուց տարբերվում է նրանով, որ նա ունի վերադաս,ով իր համար տեր է, ինքը նրա ծառան, իսկ իրենից ստորադասների կամ քաղաքացիների համար մեծահոգի տիրակալ, ովքեր իրեն պետք է պաշտեն ու չընդիմանան:
Ստացվում է վերադասի համար նա ծառա է կամ հպատակ, իսկ ստորադասի համար տեր կամ թագավոր: Մինչդեռ մոռանում են, որ այդ պաշտոնը ժառանգություն չէ, իրենց և իրենց վերադասին ծառայելու համար չէ, այլ ժողովրդին ծառայելու ի շահ հասարակության և ի շահ պետության:
Բայց քանի դեռ ասենք դռնապանն իրեն շարքային քաղաքացու հետ պահում է ինչպես ամենակարող տիրակալի, տպավորություն ստեղծելով, թե դրախտի դռներն է բացում, այլ ոչ թե քաղաքացուն ծառայելու համար ստեղծված կառույցի, իսկ երբ տեսնում է ղեկավարին, քիչ է մնում ընկնի ոտքերը:
Այսպիսի օրինակներ շատ կան, երբ ինչ–ինչ հարցեր իրավասու մարդու որոշմանն են սպասում, իսկ վերջինս այնպիսի դիրք է ընդունում, կարծես ինքը ամենակարողն է:
Իհարկե այս ամենը բոլորին չի վերաբերվում,սակայն կոչս բոլորիս է ուղղված:Եկեք հարգենք միմիանց, հարգենք դիմացինի իրավունքը, քանի որ նրա իրավունքը նաև քոնն է: Հարգիր քո իրավունքը,հարգիր քո անձը, պաշտպանիր քո շահերը, որովհետև միայն այդպես կարելի է ստեղծել ժողովրդավար երկիր, ձևավորել քաղաքացիական հասարակություն, սահմանել օրենքիգերակայություն, տարանջատել իշխանության թևերը, ինչի արդյունքում կբարձրանա պետական պաշտոնյայի պատասխանատվությունը և հարգանքը շարքային քաղաքացու հանդեպ: Այս դեպքում իր շահերից խոսացող մարդուն չեն դիտի սոսկ որպես արկածախնդրի, բամբասողի, պարապ մարդու, պետականության հիմքերը խարխլողի, կլյաուզնիկի, նախանձի և այլնի, այլ քաղաքացու, ով պայքարում է իր իրավունքերի համար և դա միանգամայն արդարացի է ու օրինաչափ:
Արման ՄՈՒՇԵՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում